Հարգելի այցելու

Բարի գալուստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական ինտերնետային կայք:

Կայքում Դուք կարող եք համապարփակ տեղեկատվություն ստանալ Հայաստանի Հանրապետության գնումների համակարգի վերաբերյալ: Հուսով ենք, որ կայքը Ձեզ համար օգտակար կլինի և կնպաստի հանրային միջոցների ծախսման գործընթացի բարելավմանը, ինչն իր դրական ազդեցությունը կունենա Հայաստանի Հանրապետության զարգացման գործում:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն


Տեղեկատվություն գնումների գործընթացում մասնակցելու իրավունքը սահմանափակված ընկերությունների վերաբերյալ

Մեր կայքի <Գնումների գործընթացում մասնակցելու իրավունքը սահմանափկված անձանց ցուցակ> բաժնում տեղադրված է տեղեկատվություն՝<Գնումների մասին> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խախտումներ թույլ տված մասնակիցների վերաբերյալ` 2011- 2013թթ. ընթացքում գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով:
Ցանկի 5-րդ սյունակում նշված` խախտման ժամկետից հետո մեկ տարվա ընթացքում մասնակիցների կողմից հայտ ներկայացված լինելու դեպքում պատվիրատուները պետք է այդ մասին <Գնումների աջակցման կենտրոն> ՊՈԱԿ-ին անհապաղ գրավոր տրամադրեն տեղեկություններ / ընթացակարգի ծածկագիրը, կազմակերպման ժամկետը, մասնակցի հայտի պատճենը և այլն/, ինչպես նաև հիշյալ տեղեկատվությունը տրամադրեն <Գնումների աջակցման կենտրոն> ՊՈԱԿ-ի թեժ գծին` 289- 327 հեռախոսահամարով և էլեկտրոնային փոստի միջոցով`ahazang@armeps.am էլեկտրոնային հասցեին, իսկ արդյունքների մասին գրավոր տեղեկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը` միաժամանակ նշված տեղեկատվությունը ուղարկելով procurement@minfin.am էլեկտրոնային փոստի հասցեով:

www.e-gov.am/gnumner
Գնումների բողոքարկման խորհրդի նիստերի առցանց հեռարձակում

"Գնումների մասին" ՀՀ օրենքով սահմանված` տեղեկագրում հրապարակվող գնման ընթացակարգերի կազմակերպման մասին հայտարարություններին, կարող եք ծանոթանալ կայքի ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` բաժնում